Արտաքին 3 ամիս առաջ - 20:48 25-02-2026

ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում․ Վենս

ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում Ուկրաինայի ճգնաժամի հարցում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Կիևի իշխանությունների հետ խաղաղ բանակցություններում, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է տրամադրված հակամարտության ավարտի հեռանկարների նկատմամբ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը։

«Ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում ինչպես ռուսների, այնպես էլ ուկրաինացիների հետ, և մենք պարզապես պետք է շարունակենք աշխատել դրա վրա», - ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։