Արտաքին 4 տարի առաջ - 15:38 01-04-2022

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում «առաջընթաց» կա. Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում «առաջընթաց» կա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Միաժամանակ, նրա խոսքով, «վերջնական հավանության արժանացած պլաններ չկան», և «բանակցությունները պետք է շարունակվեն»։

«Մենք արձագանքն ենք պատրաստում: Այնտեղ կա առաջընթաց, առաջին հերթին, այն բանում, ինչը վերաբերում է Ուկրաինայի՝ դաշինքի երկիր լինելը ճանաչելու անհնարինությանը, Ուկրաինայի համար անհնարինությանը՝ երջանկություն փնտրել Հյուսիսատլանտյան դաշինքում, ոչ միջուկային, դաշինքից դուրս չեզոք կարգավիճակ՝ սա այն է, ինչ այժմ ճանաչվում է որպես բացարձակ անհրաժեշտություն»,- ասել է Լավրովը Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում (մեջբերումը՝ «Ինտերֆաքսի»):

Լավրովի խոսքով, Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ անվտանգության երաշխիքներ տրամադրվեն Ուկրաինային, Ռուսաստանին և եվրոպական բոլոր երկրներին։ Լավրովը նաև հավելել է, որ Մոսկվայում տեսնում են «ևս մեկ իրականության շատ ավելի մեծ ըմբռնում, նկատի ունեմ Ղրիմի և Դոնբասի հետ կապված իրավիճակը»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում