Ներքին 7 ամիս առաջ - 18:52 25-02-2026

Նախագահը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։

Նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ, մաղթելով Ճապոնիայի ժողովրդին բարգավաճում և հաջողություններ։

«Շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ Ճապոնիայի ժողովրդին՝ Նորին Մեծության Ճապոնիայի կայսեր տարեդարձի կապակցությամբ։ Մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, դրանք զարգացել են երկու հենասյուների վրա՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ։

Մենք այն ժամանակ՝ որպես նոր ստեղծվող երկիր, և արդեն նաև որպես ժողովրդավարական երկիր, մեր ճապոնացի գործընկերներից սովորել ենք և շարունակելու ենք սովորել, թե ինչպես շարունակել ապավինել ժողովրդավարական արժեքներին, զարգացնել տնտեսությունը, բարձրացնել երկրի քաղաքացիների կենսամակարդակը»,- նշել է նախագահը։

Դեսպան Յուտական իր շնորհակալությունն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև գործընկերության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը։ Կարևորվել է նաև Ճապոնիայի կողմից ցուցաբերված հումանիտար օգնությունը, շեշտվել է աղետների կանխարգելման և կառավարման ուղղությամբ համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Կողմերը կարևորել են գյուղատնտեսության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների սերտացման և նոր ծրագրերի խթանումը։

Երկու կողմերն էլ ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության զարգացման կարևորությունը։ Բացի այդ, կողմերը փոխանակել են մտքեր տարածաշրջանային խաղաղության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և իշխանություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում շարունակական աջակցության համար։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի