Ներքին 3 տարի առաջ - 20:13 03-08-2023

ԲՏԱ նախարարը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված գործակցությանը և հույս հայտնել, որ առաջիկայում այն առավել արդյունավետ կդառնա՝ ընդգրկելով համագործակցության առավել լայն շրջանակներ։

Դեսպան Նարիման Ալ-Մուլլան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ԱՄԷ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հատկապես թվայնացման, կիբեռանվտանգության, տիեզերական տեխնոլոգիաների ուղղություններով։

Դեսպանը նախարարին է փոխանցել նաև ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ Ալ-Բաուարդի Ալ-Ֆալասի հրավերը՝ մասնակցելու «Դուբայ ավիաշոու 2023» ցուցահանդեսին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, փոստային կապի ոլորտներում երկու կողմերի հաջող փորձը, քննարկվել են վենչուրային հիմնադրամների, ինկուբատորների և աքսելերատորների միջև գործարար կապերի հաստատման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, «Արմաթ» լաբորատորիաների գործունեությանը, Հայաստանում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը դեսպանին առաջարկել է ճանաչողական այց կատարել «Ինժեներական քաղաք» և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ ԱՄԷ ոլորտային ընկերություններին հրավիրել է մասնակցելու Երևանում առաջիկայում կայանալիք «DigiTec23» և «ԱրմՀայԹեք 2024» ցուցահանդեսներին:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին