Արտաքին 8 ամիս առաջ - 22:24 25-02-2026

Թուրքիան հերքել է ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեպքում Իրան ներխուժելու մասին լուրերը

Թուրքիայի նախագահականի Հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեպքում թուրքական զորքի՝ Իրանի տարածք ներխուժելու մասին լուրերը։

Նման լուր հրապարակել էր ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալությունը, որտեղ նշվել էր ԱՄՆ-ն աշխատում է Թուրքիայի անվտանգության տարբեր սցենարների վրա՝ Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում։ Տարբերակներից մեկը զանգվածային միգրացիայի ռիսկի դեպքում Իրանի տարածքում բուֆերային գոտի ստեղծելն է։

«Մեր պետությունը, որը միշտ հարգել է հարևան երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ մեր սահմանային անվտանգությունն ապահովելու համար 24/7 ռեժիմով՝ անկախ այն բանից ճգնաժամեր կա՞ն, թե ոչ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը նշել է, որ նման լուրերը ոչ թե արտացոլում են ճշմարտությունը, այլ պարզապես ապատեղեկատվություն են։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ