Ներքին 7 ամիս առաջ - 16:21 25-02-2026

Ադրբեջանական բենզինն ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում. Գևորգ Պապոյան

Ադրբեջանական բենզինը հենց գալիս է, շատ արագ սպառվում է, ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Հենց ադրբեջանական բենզինը վերջանում է՝ մյուս բենզինը, բնականաբար, թանկանում է:

Հետևաբար, պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք, որ բենզինը միշտ էժան լինի մեր ժողովրդի համար: Ինչքան շատ բերեն՝ այդքան գները կիջնեն: Մինչև ադրբեջանական բենզինի մուտքը Հայաստան, ես ռեգուլյար բենզին տեսել եմ 500-520 դրամով»,- նշել է նա:

Անդրադառնալով արտահանմանն ու ներկրմանը՝ Պապոյանը նշեց, որ Ադրբեջանը բազմաթիվ ապրանքների ցանկ է տվել, որը կարող է արտահանվել Հայաստան, Հայաստանն էլ՝ իրենց է տվել, բայց դեռևս չկան մրցակցային լրջագույն առավելություններ:

Պապոյանի խոսքով՝ դա պրոցես է, ու առևտուր անպայման լինելու է, վստահ է՝ այնտեղ հարյուրավոր միլիոն դոլարների պոտենցիալ կա երկկողմ առևտրի, պարզապես ժամանակ է պահանջում:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում