Ներքին Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 16:30 25-02-2026

ՔՊ-ականները վախենում են, որովհետև իրանց տակը շատ բան կա․ հարցում

Քաղաքական դաշտում ակտիվ պատրաստվում են առաջիկա ընտրություններին, ընդդիմադիր ուժերը հայտարարում են հնարավոր համախմբման մասին, իսկ իշխանական շրջանակները շարունակում են պնդել, որ ունեն հանրային աջակցություն և օրինակ են բերում Գյումրին։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարցրել․ «Ինչո՞ւ են ՔՊ-ականները վախենում, որ ընդդիմադիրները կարող են իշխանության գալ»։

Քաղաքացիների արձագանքները տարբեր էին։

«Աստված չանի՝ ՔՊ-ականները նորից իշխանության գան։ Էդ շատ վատ կանդրադառնա մեր ժողովրդի բարեկեցիկ, խաղաղ ապագայի վրա»,– ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի նշեց․ «Բոլորովին չեն վախենում։ 80% արդեն ինքն ա։ Սխալ մարդկանց եմ ընտրել»։

«Վախենում են, որովհետև իրանց տակը շատ բան կա։ Էս ընդդիմադիրները նույն սրանց պոչն են»,- ասաց մեկ ուրիշը։

Տատիկներից մեկը կադրից դուրս պատմեց իր տան պայմանների մասին ու ասաց՝ ով իրեն տուն տա, նրան է ընտրելու։ Ապա տեսախցիկի առջև պատասխանեց. «Սրան գոնե հանեն։ Իր կողմից են բոլորն էլ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան