Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:45 24-02-2026

Կաշառակերներն են մեղավոր, որ վարորդները մնացել են Լարսում. հարցում

Վերջին օրերին Լարսի անցակետում առաջացած խնդիրների հետևանքով հայ վարորդները շուրջ 12 օր չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Թեման լայն արձագանք է ստացել սոցիալական հարթակներում, իսկ վարորդների հարազատները մտահոգություն են հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ ո՞վ է մեղավոր, որ Լարսում հայ վարորդներին 12 օր թույլ չեն տալիս գալ Հայաստան։ Կառավարությունը մի բան անո՞ւմ է»։

Քաղաքացիների արձագանքները կտրուկ էին։

«Կառավարությունը զրո են, կաշառակերներ»,– ասաց մի տղամարդ։

Մեկ այլ անցորդ նշեց․ «Որ սենց ղեկավար լինի, էս երկրի վիճակն էլ սենց կլինի։ Մինչև էս ամբողջ ՔՊ-ն չգնա, ոչ մի բան էլ չի լինի»։

Կային նաև այլ գնահատականներ․ «Երկիրը, կառավարությունը ոչինչ չի անի»։

Մեկ այլ քաղաքացի հեգնանքով ասաց․ «Թող մնան ընդեղ, ընդեղ օդը մաքուր ա գոնե, հետո կգան, բարձր սարերը, ձները…»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան