Ներքին 8 ամիս առաջ - 17:51 24-02-2026

Անկեղծ չեմ հասկանում, թե որ բառերից է վիրավորվել Արփին․ քաղաքագետը՝ ՔՊ-ականի հայցի մասին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը սոցցանցի իր էջում գրել է, որ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը իր դեմ դատական հայց է ներկայացրել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետն ասում է՝ լրագրողների զանգերից է տեղեկացել, որ ՔՊ-ական պատգամավորն իր դեմ դատական հայց է ներկայացրել։

«Անկեղծ չեմ հասկանում, թե որ բառերից է վիրավորվել Արփին։ Ամեն դեպքում՝ սպասենք և տեսնենք, թե ինչ բողոք եմ ստանալու և որ բառերից է վիրավորվել։ Ես իրեն կոնկրետ հարցեր եմ տվել։ Ոչ մի բանից տեղյակ չեմ։ Երեկ է հայցը ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Այս իշխանությունների մոտ ընդունված տարբերակ է ամեն գնով փակել իմ բերանը, ինձ պատճառել ֆինանսական վնաս։ Չի ստացվելու։ Իրենց գրպանային դատավորներով ոչ մի բանի չեն հասնելու։ Ես անելու եմ այն, ինչը գտնում եմ ճիշտ։ Դատալեքսում առկա տեղեկություններից բացարձակապես պարզ չէ, թե որ բառի կամ բառերի համար է ինքը ինձանից վիրավորվել»,- հայտարարեց քաղաքագետը։

Համբարյանի կարծիքով՝ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրեն վախեցնելու և լռեցնելու փորձ։

Քաղաքագետը վստահեցնում է, որ շարունակելու է բարձրաձայնել իր դիրքորոշումն ու հարցադրումները՝ անկախ ճնշումներից, քանի որ, իր համոզմամբ, խոսքի ազատությունը չի կարող սահմանափակվել դատական հայցերով։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին