Մամուլ 3 ամիս առաջ - 08:41 24-02-2026

Գերակա շահ կճանաչվի ևս 5 գույքի նկատմամբ. նախագիծ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա – Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» նախագիծը։ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է Իսակով և Արշակունյաց պողոտաների միացումն ապահովող ճանապարհի կառուցման աշխատանքներ: 2014 թվականին Երևանի քաղաքապետարանն ավարտել է Մոնթե Մելքոնյան փողոցի շինարարական աշխատանքները և այն հանձնել է շահագործման (Իսակով – Լենինգրադյան ճանապարհ):

Այս փողոցի տրամաբանական շարունակությունն է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը Լենինգրադյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա կառուցված ավտոմայրուղու շարունակությունն է և, անցնելով նախատեսվող «Դաունթաուն Երևան» (Նորագյուղ) նախագծային թաղամասի միջով և Հրազդան գետի վրայով, միանում է Արշակունյաց պողոտային: Նախագծով նախատեսված է լրացնել Իսակով պողոտայի հանգույցի թևերը, որով կապահովվեն երթևեկության ուղղությունների բոլոր կապերը: Մայրուղու երկու հատվածների ամբողջականությունը մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափման տարանցիկ լուծումներից մեկն է՝ միմյանց կապելով Երևան քաղաքի 3 վարչական շրջան և իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր:

Ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրվել է վարկային համաձայնագիր: Ծրագիրն իրականացնելու համար հատկացվել է 85,67 միլիոն ԱՄՆ դոլար, որից 20,5 միլիոն դոլար նախատեսվել է պետական ֆինանսավորմամբ: Նշված համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման ժամկետը 4 տարի է, ավարտը՝ 2028 թվականի մարտի 30-ին։ Ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը:

Նշվում է, որ ծրագրի իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, շինարարության թույլտվությունը ստացված է: Նախագիծը ներառում է Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում՝ ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ: Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1,86 կմ է (իջատեղերով՝ 6,57 կմ): Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց, որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24,5 մ: Իրականացված են վարկային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների և նախագծի վերանայման ու տեխնիկական հսկողության խորհրդատուի մրցութային գործընթացները։ Շինարարական աշխ ա տանք ն ե րի հա մար մի ջազգ ա յ ի ն մրցույթն ավարտված է, ընթանում են հաղթող ընկերության հետ պայմանագրի բանակցությունները։ Տեխնիկական հսկողության ծառայությունների մրցույթը ամփոփման փուլում է։ Ակնկալվում է, որ 2026 թվականի գարնանը կմեկնարկեն շինարարական աշխատանքները, և այս օտարման գործընթացների իրականացումը կրիտիկական անհրաժեշտություն է։

Կառավարությունը 2023 թվականի օգոստոսի 11-ին ընդունել է «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1357-Ն որոշումը, որում ներառվել են 21 ֆիզիկական և 6 իրավաբանական անձանց պատկանող անշարժ գույքեր։ Նշված անձանց հետ գույքերի օտարման գործընթացն ընթանում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Սակայն, նշված գործընթացի հետ մեկտեղ, տվյալների բազայի ուսումնասիրման և տեղում օտարման գործընթացի իրականացման ընթացքում պարզվել է, որ առկա են գույքեր, որոնք չեն ներառվել նշված որոշման մեջ, խոսքը մասնավորապես Կաշեգործների փողոցի մի քանի հասցեների մասին է։

Ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է օտարել ևս 5 միավոր գույք՝ դրանց նկատմամբ ճանաչելով հանրության գերակա շահ:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից