Ներքին 8 ամիս առաջ - 21:22 23-02-2026

ՀԷՑ-ը 7.9 մլն դոլարի և 1.2 մլն եվրոյի չափով վարկ է մարել սեփական միջոցներով. Ռոմանոս Պետրոսյան

ՀԵՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ այսօր միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀԷՑ-ի ունեցած վարկային պարտավորություններից շուրջ 7,9 մլն դոլարի և 1,2 մլն եվրոյի չափով մարում են կատարել բացառապես սեփական միջոցների հաշվին՝ առանց լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ներգրավելու (ինչպես «ավանդաբար» ընդունված էր ՀԷՑ-ում)։

«Այս պահին ՀԷՑ-ի ունեցած պարտավորությունները միջազգային ֆինանսական կազմակերպություններին, որտեղ գրավադրված են ընկերության 100% բաժնեմասերը, կազմում են շուրջ 100 մլն դոլար։ ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակն այս պահին գտնվում է կայուն և հուսալի վիճակում։

Մոտ օրերս կմեկնարկենք գրեթե 50 մլրդ դրամի հասնող ընդհանուր բյուջեով Ներդրումային ծրագրի գնումների գործընթացներ՝ շուրջ երեք տասնյակ լոտով ձեռք կբերվեն կապալի շինարարական աշխատանքները, իսկ ավելի քան հինգ տասնյակ գնման լոտով նախատեսված է ձեռք բերել անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու հարակից նյութերը։

Հորդորս է էներգետիկ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին և անհատ ձեռնարկատերերին՝ առավելագույնս ներգրավվել ՀԷՑ-ի բաց, թափանցիկ և ներառական տնտեսվարման արժեշղթայի հնարավոր բոլոր օղակներում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին