Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 23-02-2026

Նորմալ չի, որ Նիկոլը 3-րդ ժամկետի ա գնում. չենք ընտրելու իրեն. հարցում

Հայաստանում առաջիկայում սպասվում են հերթական խորհրդարանական ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ ընտրվել է վարչապետի պաշտոնում, և սպասվող ընտրությունները կարող են դառնալ նրա համար երրորդ փորձը։

Հատկանշական է, որ տարիներ առաջ նա քննադատում էր իշխանության երկարաձգման փորձերը և պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Նորմա՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է 3-րդ ժամկետի, երբ ժամանակին նույն բանի համար մերժում էր Սերժ Սարգսյանին»։

Քաղաքացիների արձագանքները գրեթե կրկնվում էին։

«Զզվանքից բացի՝ ուրիշ բան չեմ կարող ասել»,- ասաց մի տղամարդ։

Մի կին, որը չցանկացավ տեսախցիկի առաջ երևալ, նշեց․ «Նա շանսեր չունի ընտրվելու, ու Աստված չանի, որ ընտրվի, ինքնահրկիզում կանեմ»։

Մեկ այլ հարցված նշեց․ «Մենք չենք էլ ընտրելու իրան, բայց աղբյուրներ կան, որ ինքն ա ընտրվելու, միշտ էլ չկա արդարություն։ Էս երկիրը դարձել ա լրիվ անկանոն, պղծված, կեղծված, ոչ մի բանի հավատ չի մնացել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան