Նրանց կարծիքով Ներքին 6 ամիս առաջ - 22:30 21-02-2026

Հայերեն չգիտեն ու մեղավոր են իրենք, թող մի քիչ շատ գիրք կարդան. հարցում

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է։ Մեր մայրենին հայերենն է, և վերջին տարիներին հայերենի ուսուցման ոլորտում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։

Այս թեմայի շուրջ Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարցրել․ «Ի՞նչ եք կարծում՝ նոր սերունդը լավ գիտի՞ հայերեն»։

Պատասխանները հիմնականում տվել են նոր սերնդի ծնողները, մեծամասամբ՝ մայրերը։

«Կարծում եմ՝ ոչ։ Մեղավոր են իրենք, թող մի քիչ շատ գիրք կարդան»,– ասաց մի մայր։

Մեկ ուրիշը նշեց․ «Տենդենց կա, որ գնում ենք չգիտենալու։ Հասարակությունն է մեղավոր»։

Եղան նաև կրթական համակարգը քննադատող կարծիքներ․ «Բացարձակ։ Նոր կրթական ծրագրերից է կախված, շատ վատն են։ Դրա պատճառով նոր սերունդը չի կարողանում սերտել ավելի շատ, քան նախկինում էր»։

Մեկ այլ ծնող ընդգծեց․ «Ժարգոնը, որ կա, էլ ի՞նչ հայերեն։ Մեղավոր են իրենք ու իրենց շրջապատը»։

Հարցման ընթացքում մի մայր դիմեց իր երեխային՝ հարցնելով․ «Դու լավ գիտե՞ս հայերեն»։ Երեխան պատասխանեց․ «Այո»։ Մայրը հավելեց, որ իրենք սփյուռքից են, բայց երեխաները սովորում են հայերեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ