Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 20-02-2026

Արամ Սարգսյանը երկերեսանի ա, Ռուսաստանի քաղաքականությունն ա վարում. հարցում

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է․ «Լավ լուր ունեմ։ Ռուսաստանի Դաշնությունը սկսել է հավասարը հավասարի ձևաչափով շփվել Հայաստանի Հանրապետության հետ։ Հիմա մենք ՌԴ-ի հետ շփման հավասար հարթությունում ենք։ Ծնկի իջած վիճակից ոտքի ենք կանգնում, և սա պետք է շարունակել, որովհետև հակառակ դեպքում դա տանելու է նոր պատերազմի և ինքնիշխանության կորստի»։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել. «Համաձա՞յն եք Արամ Սարգսյանի հետ, որ Ռուսաստանը սկսել է շփվել Հայաստանի հետ հավասարը հավասարի պես»։

Քաղաքացիների արձագանքները տարբեր էին։

«Ռուսաստանը մեր փրկիչն ա, մեր հայ ժողովրդի փրկիչը, ու տենց էլ կշարունակվի»,- ասաց մի տղամարդ։

Մի կին նշեց․ «Չէ, համաձայն չեմ, ես իրան չեմ հավանում, ինքն իր ընտանիքին հակառակ ա պահում»։

«Միակ փրկությունը Ռուսաստանն ա, մեր նման փոքր երկրները գաղութ են»,- ասաց մեկ այլ տղամարդ։

«Երևի»,- կարճ արձագանքեց մի կին։

Մեկ ուրիշ տղամարդ ընդգծեց․ «Ես Արամ Սարգսյանի հետ համաձայն չեմ։ Պարզ ա՝ նախկինի պես չի, մի քիչ հարգալից ա, բայց հավասարը հավասարի չի»։

Մեկ այլ հարցված ասաց․ «Մենք դրսում ապրելով երազում ենք, որ մեր երկիրը ծաղկի, մենք էլ գանք մեր հայրենիք»։

«Կարծում եմ՝ Ռուսաստանը միշտ Հայաստանի հետ հավասարը հավասարի պես ա շփվել»,- նշեց մի կին։

Մեկ այլ տղամարդ, հարցը ամբողջությամբ չլսելով, միայն անունը լսելուց հետո արձագանքեց․ «Ես իրան Հայաստանի թշնամի եմ ճանաչում, ինքը Ռուսաստանի քաղաքականությունն ա վարում, որը մեր Հայաստանը տանելու ա կործանման։ Ինքը իրա հարստությունը դիզել է, բայց Հայաստանի համար աղքատություն է բերել»։

Նա շարունակեց՝ համեմատելով նաև Փաշինյանի հետ․ «Ինքն էլ Նիկոլի նման….Նիկոլն ա ասում՝ էսօր սենց ասեց, վաղը հակառակը։ Երկերեսանի, գույները փոխող, մաշկը փոխող մարդիկ են՝ սկզբունք չունեցող»։

Քաղաքացին նաև մեջբերում արեց Գարեգին Նժդեհից․ «Գարեգին Նժդեհը ասում էր՝ թող իմ հետևից գա նա, ով դեռ բարոյապես չի մահացել…իսկ նա մահացել ա բարոյապես։ Ախպորը սպանին, ոչինչ չարեց, ինքը հարստացավ, լավ էր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան