Ներքին Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 18:03 20-02-2026

Արցախն էլի մերը կլինի, երբ Փաշինյանը դուրս գա․ հարցում

Այսօր Արցախյան շարժման 38-ամյակն է։ 1988 թվականի այս օրերին մեկնարկած համաժողովրդական շարժումը դարձավ նորագույն Հայաստանի պատմության շրջադարձային էջերից մեկը։

Այս առիթով Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարցրել․ «Հավատո՞ւմ եք, որ Արցախը օրերից մի օր Հայաստանինը կլինի»։

Քաղաքացիները բոլորը հույսով էին լցված, բայց տարբեր ձևակերպումներ տվեցին։

«Չեմ հավատում, կորցրածը հնարավոր չէ հետ բերել»,- ասաց մի տղամարդ։

Մի կին նշեց․ «Հավատում եմ, բայց երբ Փաշինյանը դուրս գա»։

Մեկ այլ տղամարդ կտրուկ արձագանքեց․ «Ոչ, Արցախի հերն էլ անիծեմ, իմ տղեն էլ զոհվել ա Արցախում»։

«Այո, շատ հավանական ա, միգուցե 30-40 տարի հետո»,- ասաց մեկ ուրիշը։

Մի երիտասարդ էլ ընդարձակ պատասխան տվեց․ «Այո, պետք է ճիշտ ստրատեգիա ընտրենք, հզորանանք, պետք չէ հասարակությանը սնել սուտ խոստումներով, որ դա չլինի ստրկացնելու գրավը մեզ տրված։ Պետք է հետ բերենք։ Միգուցե՝ մենք չտեսնենք։ Շատ ժամանակ մարդիկ ծառ են տնկում, խնամում, բայց բարիքներից չեն օգտվում։ Նույն կերպ մենք պիտի անենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան