«Ժողովուրդ» օրաթերթին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով, դրական զարգացում է ստացել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին։
Էդգար Ղազարյանի տեղեկացմամբ՝ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչներից մեկը կազմել է արձանագրություն՝ դատավճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործում միակ դերակատար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ անխուսափելիորեն պետք է մեղադրանք առաջադրվի։ Էդգար Ղազարյանը նաև երեք միջնորդություն է ներկայացրել քննիչին, քանի որ Արթուր Հովհաննիսյանը, լինելով պաշտոնատար անձ, այդ դիրքն օգտագործելով է հրաժարվել կատարել վճիռը, ինչը ծանրացնում է պատիժը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Գյուլագարակի համայնքապետի տեղակալ, ՔՊ-ական Արմեն Մարիկյանն իր ընկերների հետ 2023 թ. Հունիսի 4-ին ծեծի էր ենթարկել Ստեփանավանի Դենդրոպարկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին: Ամիսներ առաջ էլ Արմավիրի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ազգականներն էին պարեկին ծեծելու համար ձերբակալվել եւ ազատ արձակվել։ Պարեկին ծեծելու դեպք է եղել նաեւ Շիրակի մարզում: Այս աղմկոտ պատմության «հերոսն» էլ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանն է, որը վերջերս է ազատվել աշխատանքից:
«Հրապարակ» թերթը գրում է․ Օրերս մի լուր էինք գրել, որ հրահանգ է իջել՝ արագ ազատել բանտերի նախնական կալանքների հատվածները: Մեզ ասացին, որ այս հարցում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որը, ինչպես հայտնի է, նախկին եւ ներկա պաշտոնյաների, մասնավորապես ուժային բլոկում ծառայած անձանց պատժի վայրն է։
«Հրապարակ» թերթը գրում է․ Պետական բյուջեից անցած տարեվերջին բաշխված միլիարդավոր դրամների պարգեւավճարներ իբրեւ թե տրամադրվում են կոնկրետ աշխատանքի դիմաց, ուստի այժմ կարեւորվել է, թե որ քաղծառայողին ինչքան գործ է մակագրվում, ինչքան հանձնարարություն է տրվում: Գերատեսչություններից մեկից մեզ պատմեցին, որ սա փոխել է հիմնարկներում աշխատանքի բնույթը` վերադասը սկսել է գործեր չմակագրել, ոմանք էլեկտրոնային Մալբրի համակարգում օրերով հանձնարարականներ չեն ստանում։ Կամ մակագրում են իրենց սիրելի աշխատակիցներին։
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախցիներից շարունակում ենք դժգոհություններ ստանալ, որ ՀՀ քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում նրանց համար։ Արցախցիները կասկածներ ունեն, որ իշխանությունները հասկացել են՝ նրանք հակաիշխանական դիրքորոշում ունեն, ընդդիմության էլեկտորատն են, ուստի միտումնավոր ձգձգում են նրանց փաստաթղթեր տալը, որպեսզի թույլ չտան, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցեն։
«Իրավունք» թերթը գրում է.
«Հայոց» տիրադավներին, պարզվում է, մի այլ կարգի հունից հանել է սրբազանների խափանման միջոցի փոփոխման փաստը։ Ասում են՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն անձամբ է բողոքի նոտա հղել Փաշինյան Նիկոլին:
«Ես դնեմ սաղ սքեմավորներին ասեմ, որ դրանք մենակ ճաղերի հետեւից կարան խոսեն, իսկ իրավապահները «պագալովնի» դրանց տուն ուղարկե՞ն, սենց չեղավ ախր»,-լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մոտավորապես այսպիսի ոճով դժգոհել է տիրադավների վոժդը։
«Իրավունք» թերթը գրում է.
«Պարզվում է ոչ վաղ անցյալում հասարակությանը սեւերի-սպիտակների բաժանած դերասան-քաղաքապետ, այսօր իրեն ընդդիմադիր հռչակած Հայկ Մարությանը մինչեւ մարտ չխոսելու ուխտ է արել։
Բանն այն է, որ «Իրավունքը» փորձել է զանգահարել վերջինիս եւ հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ստանալը անձամբ նախկին քաղաքապետից։ Սակայն վերջինս արհամարելով մեր զանգերը նախ չի պատասախանել, ապա մեր հեռախոսահամարը փոխանցել է օգնականին: Ով տեղեկանալով, որ զանգը լրատվամիջոցից է փոխանցեց, որ Մարությանը մինչեւ մարտ չի խոսելու։
«Իրավունք» թերթը գրում է.
«ՔՊ-ականները «աչյոտ» են պահանջել շեֆից, թե ինչպես է ստացվում, որ քրեական գործերով անցնող սրբազանները եւ մյուս հայտնի անձիք կամ գնում եմ տնային կալանքի, կամ՝ ավելի վատ հանվում է նրանց երկրից բացակայելու արգելքը։ Այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում նրանց հրահանգված էր վերջիններիս «չփղել» համացանցում։
Ըստ ՔՊ-ական աղբյուրների շեֆը թիմակիցների համար շատ զարմանալի հանգստությամբ պատասխանել է, որ ինքը գիտի ինչ է անում. «Все по плану» արխային մնացեք։