Արտաքին 3 ամիս առաջ - 19:05 19-02-2026

Վաշինգտոնում մեկնարկել է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը

Միացյալ Նահահնգների մայրաքաղաք Վաշինգտոնում քիչ առաջ մեկնարկել է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը:

Ղեկավարների հանդիպման շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո ՀՀ վարչապետը զրույց է ունեցել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ:

Վարչապետ Փաշինյանը նաև ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանց զրույցին մասնակցել են նաև Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները։