Արտաքին 2 տարի առաջ - 10:38 10-07-2024

Վաշինգտոնում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Վաշինգտոնում հուլիսի 9-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը։ Եռօրյա գագաթնաժողովին մասնակցում են բոլոր 32 անդամ երկրների պատվիրակությունները, ինչպես նաև Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան և Ուկրաինան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը նշում է, որ գագաթնաժողովին իր բացման խոսքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է պաշտպանել Ուկրաինան Ռուսաստանից՝ նշելով, որ Ուկրաինան «կարող է և կկանգնեցնի (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինին»։

Իր ելույթի վերջում Բայդենը Ազատության նախագահական մեդալով պարգևատրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է սեպտեմբերին։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի առանցքում կլինեն Ուկրաինային ռազմական և հումանիտար օգնություն տրամադրելու նոր հանձնառությունները։

Բայդենը և Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների ու Ռումինիայի ղեկավարները Ուկրաինայի նախագահի հետ համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտնելով Կիևին հինգ լրացուցիչ Patriot համակարգեր և հակաօդային պաշտպանության այլ ռազմավարական համակարգեր տրամադրելու մասին։

Իր հերթին Foreign Policy պարբերականը գրում է, որ այս շաբաթ ՆԱՏՕ-ն պլանավորում է համաձայնեցնել Գերմանիայում հրամանատարական կենտրոնի բացումը, որտեղ պետք է վերապատրաստվեն ուկրաինական ուժերը՝ դաշինքին Կիևի հնարավոր անդամակցության համար։ ՆԱՏՕ-ում բազմիցս նշել են, որ Ուկրաինան դաշինքի անդամ կդառնա Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո։ Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթվա գագաթնաժողովը կօգտագործի դաշինքին Կիևի անդամակցության գործընթացն առաջ մղելու համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից