Արտաքին 3 ամիս առաջ - 22:24 19-02-2026

Amazon-ը Թուրքիային 1.5 միլիոն եվրո է տրամադրում էկոհամակարգերի վերականգնման համար

2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում (Քահրամանմարաշ) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո «Amazon» ընկերությունն աջակցություն էր ցուցաբերել՝ տրամադրելով անհրաժեշտ պարագաներ։

2026-ի փետրվարի 19-ին դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ընկերությունը 1.5 միլիոն եվրո է տրամադրում երկրաշարժից տուժած շրջաններում բնական էկոհամակարգերի վերականգնմանը նպաստելու համար:

Այդ դրամաշնորհը «Amazon»-ի առաջին ներդրումն է Թուրքիայում՝ իր «Right Now Climate Fund» (RNCF)-ի միջոցով, որն աջակցում է ամբողջ աշխարհում բնությունը պաշտպանող և վերականգնող նախաձեռնություններին:

Ծրագրի շրջանակներում կվերականգնվի մոտ 200 հա հողատարածք և Թուրքիայի անտառտնտեսության գլխավոր վարչությունը կվերականգնի ևս 250 հա՝ անտառապատման, էրոզիայի դեմ պայքարի և էկոհամակարգերի վերականգնման համար։

Աղբյուր՝ Ermenihaber