Արտաքին 2 տարի առաջ - 12:40 27-11-2023

Եվրահանձնաժողովը Ուկրաինային 50 մլն եվրո կտրամադրի՝ նավահանգիստների վերականգնման համար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիևում միջազգային գագթնաժողովի բացմանը հայտարարել է, որ ԵՀ-ն Ուկրաինային 50 մլն եվրո կհատկացնի՝ նավահանգստային ենթակառուցվածքի վերականգնման համար: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

Միևնույն ժամանակ, եվրոպացի պաշտոնյան գոհունակություն է հայտնել Ուկրաինայի նախագահին՝ Սև ծովում հումանիտար միջանցք ստեղծելու համար, որպեսզի համաշխարհային շուկա հացահատիկի մատակարարումները շարունակվեն՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց մասնակցել հացահատիկի գործարքին:

«Որոշ ժամանակ անց մեր ներդրումը պետք է թույլ տա Ուկրաինային վերադառնալ մատակարարումների մեծաքանակ ծավալներին»,- ասել է նա։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ, առանց Ռուսաստանի մասնակցության, հացահատիկային միջանցքի ստեղծումը տարվա գլխավոր ձեռքբերումներից մեկն է: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ուկրաինան աշխատում է այդ միջանցքով անցնող նավերի անվտանգության ապահովման ուղղությամբ:

Ավելին՝ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտնել է, որ իր երկիրը ևս 2 միլիոն եվրո կհատկացնի Զելենսկուն՝ հացահատիքի գործարքի համար։

«Եվրոպայում պարենային անվտանգությունն ու տևական խաղաղությունը երաշխավորելու միակ միջոցը Ուկրաինային օգնելն է հաղթել այս պատերազմում և որքան հնարավոր է շուտ կործանել Ռուսաստանին», - նշեց Շիմոնիտեն։

Իր հերթին, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն, որը նույնպես մասնակցել է Կիևում պարենային անվտանգության գագաթնաժողովին, հայտարարել է, որ իր երկիրը ներդրում կունենա Ուկրաինային աջակցելու գործում, որի գյուղատնտեսական արտադրանքի ծավալները Ռուսաստանի հետ պատերազմի ֆոնին կրճատվել են 45 տոկոսով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը