Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:12 18-02-2026

Հարկերը պետք է 10% լինեն. օնլայն տաքսիների վարորդները պետական գրանցում են պահանջում

Օնլայն տաքսի ծառայությունների ոլորտում աշխատող վարորդները շարունակում են բարձրաձայնել իրենց խնդիրները՝ պահանջելով վերանայել գործող միջնորդավճարները, կարգավորել հարթակների աշխատանքը և ապահովել սոցիալական երաշխիքներ։

Վարորդների խոսքով՝ օնլայն հարթակները սահմանում են բարձր տոկոսադրույքներ՝ որոշ դեպքերում մինչև 26–31 տոկոս, ինչի հետևանքով իրենց փաստացի եկամուտը զգալիորեն նվազում է։ Միևնույն ժամանակ նրանք վճարում են 5 տոկոս հարկ, սակայն չեն համարվում գրանցված աշխատող և զրկված են սոցիալական փաթեթներից։

Վարորդներից մեկը նշեց. «Մեր հայրենիքում վարորդը այսօր քշում է 26–31 տոկոսով։ Ամեն քայլում պահումներ են, բայց մենք պետական աշխատող չենք համարվում, մինչդեռ հարկ ենք տալիս»։

Նրանք նաև շեշտում են, որ աշխատանքը ռիսկային է, սակայն ապահովագրական մեխանիզմներ չկան։ Վթարների դեպքում ամբողջ պատասխանատվությունն ու ծախսը մնում են վարորդի վրա։

Մեկ այլ վարորդ նշում է. «Վտանգավոր գործ ենք անում, բայց բժշկական ապահովագրություն չունենք։ Վթար լինի՝ ամբողջ ծախսը մեր վրա է մնում։ Հարկ ենք վճարում, բայց ոչ մի սոցիալական երաշխիք չկա»։

Բողոքող վարորդները նշում են, որ իրենց պայքարը շարունակվում է շուրջ երեք տարի, և դժգոհությունները պարբերաբար բարձրաձայնվում են նաև սոցիալական հարթակներում։ Նրանք պնդում են, որ համակարգը կառուցված է այնպես, որ հաճախ կոնֆլիկտ է առաջանում վարորդի և հաճախորդի միջև։ Նրանց հիմնական պահանջը միջնորդավճարների նվազեցումն է և պետական գրանցման ապահովումը՝ սոցիալական բաղադրիչներով։

Վարորդներից մեկի ձևակերպմամբ՝ իրենց պահանջը պարզ է. «Մեր պահանջը պարզ է՝ ընդհանուր պահումները թող լինեն 10 տոկոս՝ 5 տոկոս պետությանը, 5 տոկոս հարթակին, և մենք լինենք գրանցված աշխատող՝ ապահովագրությամբ ու ստաժի հաշվարկով»։

Վարորդները նշում են, որ իրենց առաջարկները փոխանցվել են պատասխանատու կառույցներին, և պատասխանից կախված՝ կորոշեն հետագա քայլերը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում