Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:00 18-02-2026

Սամվել Կարապետյանը իշխանափոխություն կանի․ հարցում

Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ իշխանությունը փորձում է իրենց նկատմամբ կիրառել «Գյումրու սցենարը»։ Եվ նրանք կարծում են, որ պետք է իշխանափոխություն լինի։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է իշխանափոխություն տեղի ունենա առաջիկայում»:

Քաղաքացիների պատասխանները բազմազան էին։

«Կախված ա մի շարք հանգամանքներից, կախված ա աշխարհաքաղաքական բնույթից»,- ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի նշեց․ «Ոչ, ժողովուրդը չի թողի»։

«Ես Նաստրադամուսը չեմ»,- հավելեց մեկ ուրիշը։

Հնչեցին նաև կոնկրետ անուններ: «Ես ուզում եմ Գուրգեն Սիմոնյանին։ Ճիշտ ա՝ հնարավորությունները շատ ցածր ա, բայց էս քաղաքականության մեջ ինքն ա ճիշտ գնահատում»,- ասաց մի տղամարդ։

Մի կին կարճ պատասխան տվեց. «Այո, Սամվել Կարապետյանը երևի»։

Մի տղամարդ ներկայացավ որպես քաղաքականության մասնագետ. «Ոչ, չի լինի։ Կարդացեք Հովհաննես Թումանյանի «Մուկն ու կատուն»․ բոլորը դրանով են կախված՝ աթոռակռիվ, ոսկորակռիվ»։

Կտրուկ գնահատական էլ հնչեց գործող իշխանության հասցեին․ «Էս Փաշինյանը ինչեր ասես չի խոստացել, հիմա էլ սաղին բռնում ա։ Այ տղա ջան, ինչ գործ ունես, մեր կաթողիկոսին ա բռնում, ախպորն ա բռնում, ախպոր տղուն ա բռնում։ Փոխանակ ժողովրդին լավ նայեն, Սամվել Կարապետյանին ա բռնում, որ էդքան մեզ օգնեց»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան