Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 16:35 18-02-2026

Լինել փնտրող, այլ ոչ թե դատող. Էվելինա Ստեփանյանի խորհուրդը

Հաղորդավարուհի և դիզայներ Էվելինա Ստեփանյանը հանդես է եկել ինքնաճանաչման և ներքին հարմոնիայի մասին հուզիչ հայտարարությամբ։ Նա կոչ է արել մարդկանց լինել «փնտրող», այլ ոչ թե «դատող»։ «Երբ երևույթներին մոտենում ես վերլուծողի ու փնտրողի, այլ ոչ թե դատողի տեսանկյունից, իմացություններն ու իմաստնությունները բացվում են քո առաջ»,- գրել է նա՝ հավելելով, որ անկախ ունեցած ռեսուրսներից ու ձեռքբերումներից՝ ամենակարևորը մարդն է և իր սկիզբը։

Էվելինան կոչ է արել չվիճարկել սեփական կարևորությունը պայմաններով ու պայմանականություններով, քայլել դեպի սեփական իրական էությունը և ներդաշնակությունը։ Նրա խոսքով՝ մեր ունեցած սերն ու հարմոնիան մեր հանդեպ հիմք են դառնում աշխարհի ու մարդկանց հետ առողջ հարաբերությունների համար։

Ստորև գրառումը՝ «Մարդիկ անընդմեջ դատում են, ու շատ քչերն են վերլուծում. ես իմ կյանքի ընթացքում ընտրել եմ փնտրողի դերը, վերջերս հասկացա, որ անընդմեջ փնտրում եմ, այո հաճախ գտնում ու անցնում նոր շրջափուլի… երբ երևույթներին մոտենում ես վերլուծողի, փնտրողի, և ոչ, թե դատողի տեսանկյունից, իմացություններն ու իմաստնությունները բացվում են քո առաջ…անկախ այն ռեսուրսներից, որոնք ունենք, որոնց հասել ենք, թեկուզ ի սկզբանե ունեցել, հիշեք, դուք ու ձեր սկիզբը ամենակարևորն եք անկախ ամեն ինչից, քայլեք դեպի ձեր իրական ու ի սկզբանե էություն, ձեր իսկ կարևորությունը մի վիճարկեք պայմաններով ու պայմանականություններով. մեր ունեցած սերն ու հարմոնիան մեր հանդեպ կբավարարի նաև աշխարհի, մարդկանց ու բնության հետ հարմոնիկ ու սիրառատ լինելուն. եթե աշխարհի ու մարդկանց հետ ունեք խնդիր, ակունքները փնտրեք ձեր ներսում, շատ խորքում, փնտրեք վերլուծեք ու ոչ մի դեպքում մի դատեք …»

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում