Ներքին 7 ամիս առաջ - 14:25 18-02-2026

Յավրիգս, հոգիս. Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը զարմացրել է իր բարբառով

Երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ընտանիքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում՝ պարբերաբար կիսվելով իրենց առօրյայի հետաքրքիր և ջերմ դրվագներով։ Այսօր Լևոն Քոչարյանն իր սոցիալական էջերում հրապարակել է նոր տեսանյութ, որի գլխավոր հերոսը նրանց դուստրն է՝ փոքրիկ Զաբելը։

Ջերմ մաղթանքներ՝ արցախյան բարբառով. տեսանյութում պատկերված են հոր և դստեր անկեղծ ու հուզիչ կադրեր։ Փոքրիկ Զաբելը, գրկելով հայրիկին, ղարաբաղյան բարբառով քաղցր բառեր ու ջերմ մաղթանքներ է հղում նրան։



Հատկապես տպավորիչ է երեխայի կողմից բարբառային արտահայտությունների անմիջական օգտագործումը. նա հայրիկին դիմում է՝ ասելով Ղարաբաղցիս, Սրտիկս Յավրիգս, Հոգիս։


Այս նրբերանգը հոլովակին հաղորդում է յուրահատուկ անկեղծություն և ընդգծում ընտանիքում արմատներին ու ավանդույթներին տրվող կարևորությունը։

«Ամեն լարված օրվա վերջում» Հոլովակին կից Լևոն Քոչարյանը կատարել է կարճ, բայց խոսուն գրառում՝ մեկնաբանելով դստեր ներկայությունն իր կյանքում. Մեր վիտամին C-ն՝ ամեն լարված օրվա վերջում։ Հրապարակումը կարճ ժամանակում արժանացել է հետևորդների հիացական մեկնաբանություններին, ովքեր շեշտել են փոքրիկի հմայքն ու բարբառի գեղեցիկ հնչողությունը երեխայի շուրթերից։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան