Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 15:23 17-02-2026

Ճահճում Աստծուն էի խնդրում, իսկ թատրոնում մրցակցությունից էին վախենում. Արտաշես Ալեքսանյան

Հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանը հարցազրույցի շրջանակներում անկեղծացել է իր կարիերայի դժվարությունների, Արցախյան պատերազմի օրհասական դրվագների և միջազգային հարթակներում հայ դերասանի տեսակի ու դիմակայության մասին:

Ալեքսանյանը հուզմունքով վերհիշել է Արցախյան պատերազմի այն դրվագը, երբ ինքն ու իր ընկերները հայտնվել են ադրբեջանցիների շրջափակման մեջ:

Դերասանը նկարագրել է ճահճի մեջ գտնվելու ծանր պահերը՝ անընդհատ կրակոցների ներքո և Աստծուն ուղղված իր աղոթքները:

«Չորրորդ անգամ, երբ խնդրեցի, ասացի՝ էլ ուժ չունեմ, արդեն այստեղս խեղդվում եմ, ճահիճը քաշում է… և չգիտեմ՝ ինչ ուժ տվեց ինձ»,- նշել է դերասանը՝ նկարագրելով իր հրաշքով փրկությունը, որն այսօր համարում է վերին ուժի միջամտություն: Դերասանն անդրադարձել է նաև Մայր թատրոնից իր հեռանալու իրական պատճառներին: Նա նշել է, որ Չեխիայում բազմաթիվ բեմադրություններ է արել և ունեցել է մասնագիտական մեծ պահանջարկ, սակայն Հայաստանում նրան թույլ չեն տվել հանդես գալ որպես ռեժիսոր:

Ըստ Ալեքսանյանի՝ պատճառը եղել է մրցակցությունից վախը և արհեստական ֆինանսական խոչընդոտները:

«Դրսում ինձ փող են տալիս, որ իրենց թատրոնում բեմադրություն անեմ, իսկ այստեղ ասում էին՝ փող ունե՞ս, որ ներկայացում բեմադրես»,- ցավով նշել է նա՝ շեշտելով տեղական միջավայրում տիրող անառողջ մթնոլորտը:

Հետաքրքիր դրվագ է պատմվել նաև «Երեք թագավորների ճակատամարտը» (The Battle of the Three Kings) ֆիլմի նկարահանումներից, որտեղ Ալեքսանյանը նկարահանվել է համաշխարհային աստղերի հետ:

Նա պատմել է, թե ինչպես է բացահայտ ընդվզել այն անհավասարության դեմ, երբ արևմտյան աստղերին տրամադրում էին հարմարավետ պայմաններ, իսկ ԽՍՀՄ-ից եկած դերասաններին՝ ոչ:

Ալեքսանյանը հիշել է նաև իր հանդիպումը լեգենդար Օմար Շարիֆի հետ: Երբ վերջինս հետաքրքրվել է նրա ազգությամբ, դերասանը տվել է իր հպարտ պատասխանը. «Հայ եմ»: Զրույցի վերջում դերասանը խոսել է նաև կյանքի ընկեր ունենալու կարևորության և ընտանեկան հարաբերություններում եղած սխալների մասին:

Նա նկատել է, որ տարիների փորձը սովորեցնում է լինել ավելի զգոն, և երբեմն պետք է նորից ու նորից նվաճել սեփական կնոջ սիրտը՝ հարաբերությունները կենդանի պահելու համար:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան