Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 18:46 16-02-2026

Ադրբեջանը հայտարարել է՝ ինչքան վառելիք է այս տարվա հունվարին դեպի Հայաստան արտահանել

2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 միլիոն 403.6 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։

Նշվում է, որ դա Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0.11 տոկոսն է կազմում։

Հայաստանը 2026 թվականի հունվարին Ադրբեջանից ներմուծել էր 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A-95 տեսակի բենզին։ Դա Ադրբեջանից Հայաստան ներմուծված վառելիքի երկրորդ խմբաքանակն էր։

Վառելիքի առաջին խմբաքանակը ներմուծվել էր 2025 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ ներմուծվել էր A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը