Օրակարգ 3 ամիս առաջ - 20:00 16-02-2026

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 մրցակիցը Դոգն է․ Արմեն Բադալյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արմեն Բադալյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հարուցված քրեական գործի, «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալների ներգրավման, այս ամենի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վերջին այցի միջև կապի բացակայության, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների, իշխանության ունեցած արտաքին աջակցության և դրա պատճառների, ընդդիմության կողմից թույլ տրված սխալների, պարբերաբար հրապարակվող սոցհարցումների մանիպուլյացիոն բնույթի և դրանց չհավատալու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արմեն Բադալյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 մրցակիցը Դոգն է՝ Վարդան Ղուկասյանը։

«Իր (Սամվել Կարապետյանի) հիմնական մրցակիցը «Բարգավաճ Հայաստանն» ու Ռոբերտ Քոչարյանն են, որովհետև բոլորն էլ ռուսամետ ընտրազանգվածի համար են պայքարում, և նրանց կերպարները նույնն են։ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը երկուսն էլ խոշոր գործարարներ են՝ իրենց ոլորտում հաջողության ասած։ Սրանք են մրցակիցներ, Նիկոլ Փաշինյանն իրենց մրցակից չի, որովհետև ինքը ուրիշ ընտրազանգված ունի։ Սամվել Կարապետյանը չի կարա Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածին բերի։ Տատանվողները Նիկոլ Փաշինյանից կգնան Սամվել Կարապետյանի մոտ, բայց այն ընտրազանգվածը, որը պայքարում է իր համար, Նիկոլ Փաշինյանը հենց բանն է, ասենք իրենց համար ցանկալի կերպարն է, պայքարողն է, ինքը չի գնալու։ Դրա համար այդ 13-15%-ը՝ յադեռնի էլեկտորատը, Նիկոլ Փաշինյանի մոտ մնում է, չի փոխվելու, չի պակասելու։

Դա Նիկոլ Փաշինյանի կերպարի՝ այդ կերպարը, որում Նիկոլ Փաշինյանն է, այդ կերպարի ընտրազանգվածն է ինքը։ Եթե ուրիշ Նիկոլ Փաշինյան գա, ասենք Դոգը գա՝ ամերիկացի այդ բլոգերը, որը ասենք նույն Նիկոլ Փաշինյանի, բայց ավելի գրագետ ձև անի, այստեղից կարող է գնա։ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը կգնա Դոգին, որովհետև Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ մրցակիցը Դոգն է, որովհետև նույն կերպարով են հանդես գալիս»,- ասաց նա։

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանին պետք է հաղթել մինչև հունիսի 7-ը։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ընդդիմությունն այժմ կոպիտ սխալներ է թույլ տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան