Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 17:33 15-02-2026

Արմավիր քաղաքում մի քանի շենքերի բակեր ու նկուղներ ողողված են կեղտաջրերով․ shamshyan.com

Տևական ժամանակ է՝ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բազմաբնակարան շենքերի և սեփական տների բնակիչները, սննդի, գեղեցկության, առևտրի սրահների աշխատակիցները բողոքում են, որ ամիսներ շարունակ իրենք քնում-զարթնում են գարշահոտ, հակասանիտարական վիճակում։

Ու դրա հիմնական մեղավորը ու պատասխանատուն Արմավիրի մարզպետն է, Արմավիրի քաղաքապետն է և «Վեոլիա Ջուր»-ն է։

Այսօր՝ փետրվարի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Ամբողջ Բաղրամյան փողոցով անցնելիս չես կարող գարշահոտը չզգալ, հոտն անգամ կես կմ-ից է զգացվում, գրեթե բոլոր դիտահորերը լցված են կեղտով, չի քաշում։

Էդ դիտահորերի խողովակները անցկացվել են սովետական տարիներին, ու ԽՍՀՄ փլուզումից հետո սնկի պես ավելացան շենք-շինությունները, օբյեկտները, ու բոլորը իրենց կոյուղիների խողովակները երևի թե միացրել են մի ջրահեռացման խողովակի, ինչն էլ շատ հաճախ դառնում է խցանումների պատճառ, ու ամբողջ կեղտաջրերը լցվում են շենքերի նկուղներ, անգամ առաջին հարկի տներ, խաղահրապարակներ»։

Քանի ամիս է դիմել ենք Արմավիրի մարզպետարան, Արմավիրի քաղաքապետարան, «Վեոլիա Ջուր», բայց ոչ մի օգուտ, ոչ մի շարժ։

Ով է տեսել 21-րդ դարում նման իրավիճակ։

Վճարումները կանոնավոր կատարում ենք, բայց ստանում ենք զրո սպասարկում։ Ասում են՝ կանենք, արդեն 3 ամիս է անում են, իսկ «Վեոլիա Ջուրը» էլ միայն փողերն է հավաքում։

Հսկայական շենքեր են, էդ շենքերի բնակիչներս վաղը դառնալու ենք թափառաշրջիկ, քանի որ կեղտաջրերը նաև վնասում են շենքերի հիմքերը, համ էլ վարակի բուն են։

Ո՞վ պետք է էս խնդիրը կարգավորի։ Ոչ Արմավիրի մարզպետարանից, ոչ Արմավիրի քաղաքապետարանից, ոչ էլ «Վեոլիա Ջուր»-ի Արմավիրի մասնաճյուղից ոչ մի լավ ակնկալիք չունենք. դրանք միայն իրենց կաբինետներում թափաններն են լցնում։ Հեչ էլ որ բնակիչները, որոնց թիվը անցնում է 1000-ը, էս օրն են ընկել։

Հետաքրքիր է՝ էս հակասանիտարական վիճակը, եթե լիներ մարզպետի, քաղաքապետի ու «Վեոլիա Ջուր»-ի պատասխանատուների բնակվող շենքում, ինչ էին անելու։ Վստահ ենք՝ ժամերի ընթացքում էս գարշահոտ հակասանիտարական վիճակը կվերացնեին, մինչդեռ տպավորություն է ստեղծվում, որ դրանց համար մարդը, տվյալ դեպքում՝ սպառողը, արժեք չունի»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի