Ներքին 8 ամիս առաջ - 22:14 14-02-2026

Փաշինյանը լա՞վ է կարդացել Դավրիժեցու այս պատմությունը. Նարեկ Կարապետյան

Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ։ Այս մասին գրել է Նարեկ Կարապետյանը։

«Երեկ Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկեղեցու մասին, հիշել է 17-րդ դարը և այդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցուն:

Ըստ նրա՝ այն ժամանակների հետ շատ նույնական բաներ կան։ Համաձայն եմ։

Դավրիժեցին գրել է ազգությամբ հայ ոմն Նիկոլ Թորոսովիչի մասին, ով դուրս էր եկել Հայ Առաքելական Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ, ցանկանում էր փոխել հայերի պատարագը լատինականի և պառակտում էր հայությունը ։

150․000-անոց Լեհաստանի հայ համայնքը, նրան հավատալով, փոխեց պատարագի լեզուն և ընդամենը երկու սերունդ հետո համայնքը ձուլվեց ու վերացավ։

Պատմիչը Նիկոլ Թորոսովիչին կոչել է սեփական «ազգի դեմ դավեր նյութող»։

Հետաքրքիր է՝ Փաշինյանը լավ՞ է կարդացել Դավրիժեցու այս պատմությունը»,– գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում