Ներքին 1 տարի առաջ - 23:06 14-11-2024

Փաշինյանը խոստովանում է, որ տասնյակ անգամ կարդացել է հռչակագիրը և չի հասկացել․ Արամ Մանուկյան

«Անկախության հռչակագիրը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ»,- այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանության ստանալու նպատակով զրուցեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, Հայաստանի անկախության հռչակագիրը ամբիոնից ներկայացրած Արամ Մանուկյանի հետ, ում խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը այս պնդումներով կատարում է Ալիևի պահանջը։

«Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ տասնյակ անգամ կարդացել է հռչակագիրը և չի հասկացել։ Ես իրեն առաջարկում եմ՝ թող դիմի ցանկացած բուհի պատմության, իրավաբանության կամ քաղաքագիտական ֆակուլտետների երկրորդ կուրսի պատահական ուսանողի, որոնք շատ ավելի հանգիստ, երկար և հիմնավոր կբացատրեն, որ հռչակագիրը պետության ստեղծման, պետության հիմքերի և պետության կառուցման մասին հիմնարար փաստաթուղթն է։ Եթե այդքանից հետո կրկին նա չի հասկանա, ուրեմն խնդիրն իր մեջ է։ Ուրեմն նա իսկապես անհասացող է։ Փաշինյանը Ալիևի պահանջն է կատարոււմ»,-եզրափակեց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում