«Ավելորդ լարվածություն է պարզապես ստեղծում, որովհետև ոչ նման մտադրություն կա, ոչ ցանկություն կա և ոչ էլ այս ժողովը այդպիսի հարցեր է քննարկելու։ Կաթողիկոսությունը լինելու է այստեղ, պարզապես որպեսզի լարվածություն ստեղծի, ժողովրդին ավելի ըմբոստացնի։ Հավանաբար տեսնում են, թե ժողովուրդը ոնց է իմաստուն գտնվում և հասկանալով ճշմարտությունը միշտ կանգնած ճշմարտության կողքին։ Դա է ամբողջ հարցը»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեր Մուշե քահանա Վահանյանն անդրադառնալով կաթողիկոսությունը Հայաստանից տանելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նշենք, որ նախօրենին Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս հրավիրելու նախաձեռնությանը, հայտարարել էր, որ թույլ չի տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։
«Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, որ ըստ Փաշինյանի՝ Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս հրավիրելը Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է, Տեր Մուշե քահանա Վահանյանը նկատեց․ «Կաթողիկոսությունը դուրս հանելու անհրաժեշտություն չկա, ոչ էլ նման ցանկություն կա։ Դա ավելորդ ինտրիգային ինչ-որ բաներ ստեղծելու պատրվակ է, իրականում դա չի ժողովի իմաստը։ Ժողովը ժողով է, որը պիտի լինի ու կլինի»։