Արտաքին 8 ամիս առաջ - 10:45 14-02-2026

ԱՄՆ-ի աջակցությամբ «Զանգեզուրի միջանցքը» կդառնա իրականություն․ Ալիև

FRANCE 24-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությանը և այսպես կոչված՝ TRIPP նախագծին։

Նա նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո հայտարարվել են ռազմավարական հարաբերություններ, որոնց շրջանակում Վաշինգտոնը պատրաստ է Ադրբեջանին վաճառել տարբեր տեսակի սպառազինություն։

Խոսելով Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան տանող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհի՝ TRIPP նախագծի մասին՝ Ալիևը վստահություն է հայտնել, որ այն անպայման կիրականացվի։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը վճռորոշ դեր է ունեցել գործընթացում, իսկ երթուղին, որը պետք է միացնի Ադրբեջանի երկու հատվածները և հասնի Եվրոպա, «կրում է նախագահ Թրամփի անունը»։

Ալիևը շեշտել է, որ նախատեսվող ճանապարհի հայկական հատվածը կարճ է՝ շուրջ 40 կիլոմետր, մինչդեռ Ադրբեջանը արդեն կառուցում է մոտ 400 կիլոմետր երկաթուղի մայրաքաղաքից մինչև Հայաստանի սահման։ Բացի այդ, Նախիջևանում նախատեսվում է վերականգնել մոտ 200 կիլոմետր ճանապարհ։ Նրա համոզմամբ՝ «Զանգեզուրի միջանցքը» կիրականացվի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա