Արտաքին 3 տարի առաջ - 13:38 25-11-2022

Կարծում եմ՝ Իրանը չի արգելափակի «Զանգեզուրի միջանցքը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով, որ Իրանն այն չի արգելափակելու: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Զանգեզուրի միջանցքը քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանն «ի վիճակի է» արգելափակել այս միջանցքը։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա էլ դա չի անի՝ հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ իր հետաքրքրությունը։ Այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ, ընդհակառակը, միայն կծառայեն ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի»,- ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Երևանի առաջարկը:

«Ես կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը», - ավելի վաղ ասել էր Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում