Արտաքին 1 տարի առաջ - 13:38 27-08-2025

Ցանկության դեպքում «մենք հեշտությամբ կգրավեինք» «Զանգեզուրի միջանցքը». Ալիև

«Եթե մենք ցանկանայինք արգելափակել հայ-իրանական սահմանը, դա կանեինք դեռ 2020 թվականի նոյեմբերին»,-Al-Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ փոխանցում է «Ազատություն»-ը։

Նա միաժամանակ պնդել է, թե «Զանգեզուրի ադրբեջանական օկուպացիայի մասին որոշ լրատվամիջոցների և կայքերի տեղեկությունները բացարձակ սուտ էին»։ Դրա հետ մեկտեղ Ալիևը շեշտել է, որ ռազմական տեսանկյունից Սյունիքի հարավային հատվածի գրավումը լուրջ դժվարություն Բաքվի համար չէր ներկայացնում։

«Նույնիսկ վերջին հինգ տարիների ընթացքում դա անելն այնքան էլ բարդ չէր։ Այդ ճանապարհի երկարությունը ընդամենը 40 կիլոմետր է։ Ռազմական տեսանկյունից դրա համար այնքան էլ շատ ժամանակ չէր պահանջվի։ Պարզապես երկու կողմից՝ Նախիջևանից և Ադրբեջանի հիմնական հատվածից գալիս և վերցնում ես այն»,-պնդում է Ալիևը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում