Ներքին Միտք 8 ամիս առաջ - 23:50 12-02-2026

Փաշինյանի վերարտադրության դեպքում հայերը Հայաստանում դառնալու են տնվոր

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության դեպքում

Նայում եմ համացանցում ՔՊ-ական պատգամավորական թեկնածուների գրառումները, որ իրենք անմնացորդ ծառայում են հայրենիքին, աշխատում հանուն Հայաստանի բարեկեցության։ Կենդանի դասականը կասեր՝ յա, իրո՞ք։

Արցախը, սահմանամերձ տարածքները, Կիրանցի հողերը հանձնելուց, պետական պարտքը կրկնապատկելուց, տների ու մեծ փողերի տեր դառնալուց բացի, ի՞նչ եք արել։ Ի՞նչ եղան ՔՊ-ի 2021 թվականի նախընտրական խոստումները՝ Շուշիի, Հադրութի դեպօկուպացիան, Արցախի «Փրկություն՝ անջատման միջոցով», աղքատության նվազեցման, աշխատավարձի բարձրացման, պայծառ ապագայի և այլնի մասին։

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններով Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի վերընտրվելու, իշխանության վերարտադրության դեպքում Ադրբեջանից Հայաստան ՝ «Արևմտյան Ադրբեջան» են գալու 300 հազար ադրբեջանցիներ, նրանց հետ՝ անվտանգության ուժեր, Ադրբեջանին են հանձնվելու Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն, Բարխուդարլուն, Տիգրանաշենը, խախտվելու է երկրի կենտրոնի կապը հյուսիսի և հարավի հետ,Հայաստանի մեջ ադրբեջանական մեծ ականներ են դրվելու։

Հայերը Հայաստանում դառնալու են տնվոր, զանգվածային արտագաղթ է լինելու։ Այս պարզ իրողությունը ընդդիմությունը պետք է հանրամատչելի ձևով բացատրի ընտրողներին, որ հետո նրանք իրենց գլխներին չտան, չասեն՝ չենք հասկացել։ Հայի ետին խելքը հիշելու փոխարեն պետք է սկզբից մտածել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի