Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:00 12-02-2026

Հակոբ Մովսեսն ո՞վ ա, չեմ ճանաչում. հարցում

ԱԺ-ում շուրջ երկու ժամ քննարկվեց ՀՌՀ անդամ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու մասին «Հայաստան» խմբակցության առաջարկը։

Ընդդիմությունը պնդում է, որ նա խախտել է չեզոքության պահանջը՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին, մինչդեռ ՔՊ-ն պաշտպանեց նրան՝ չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձանագրած վարքականոնի խախտմանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարցրել. «Ճանաչո՞ւմ եք արդյոք Հակոբ Մովսեսին»։

Հարցվածների մեծ մասը նշում էր, որ չի ճանաչում նրան կամ առաջին անգամ է լսում անունը։

Մի կին, պատասխանելով, որ չի ճանաչում, հարց ուղղեց՝ «Ո՞վ ա ինքը»։ Մեր պատասխանը լսելուց հետո ասաց․ «Ինձ տենց բաներ չի հետաքրքրում»։

Շատերը պարզապես զարմանում էին հարցից։

Մի տղամարդ հստակ պատասխանեց․ «Այո, ճանաչում եմ։ Գրող, բանաստեղծ, հրապարակախոս ա։ Նայել եմ իրա ելույթը ԱԺ ամբիոնից։ Ամեն մարդ իրա կարծիքն ունի էս իրականության մեջ»։

Մեկ այլ կին ասաց․ «Չէ, չէ, լսել եմ… ինքը գրո՞ղ ա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան