Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 20:24 11-02-2026

ՀՀ-ն անվտանգություն չունի․ թշնամին ունի բոլոր կոորդինատները

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկրորդ օրն է՝ ֆեյսբուքյան էջում ներկայացնում է զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները:

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, կառավարման մասնագետ Արթուր Համբարձումյանը Oragir.News-ի հետ զրույցում գնահատելով ամրակցման շրջաններում ընթացող շինարարությունն ու աշխատանքները, կարծիք հայտնեց, որ այդ հրապարակումները տեղեկատվության առումով թեև կարևոր են, քանի որ ցույց են տալիս պետական գերատեսչության գործունեությունը, բայց ռազմական տեխնիկայի և դիրքերի ցուցադրումն անվտանգության տեսանկյունից խնդիրներ կարող է առաջացնել։

«Անվտանգության տեսակետից ցուցադրված տեղեկությունների մեծ մասը, հավանաբար, արդեն հայտնի է թշնամուն, բայց բացահայտ հրապարակումն ավելորդ ռիսկ է ստեղծում։ Իրենք, իհարկե, ասում են՝ գաղտնիությունը պահպանված է, սակայն իրականությունն այն է, որ թշնամին բոլոր տվյալներն ունի։ Վստահությամբ կարելի է ասել, որ մինչև Պապիկյանի հրապարակումը՝ թշնամին արդեն շատ լավ տեղյակ է ամրաշինական աշխատանքների, կորդինատների և մնացած մանրամասների մասին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ, ըստ ամենայնի, հիմնական տեղեկությունները վերահսկվում են հակառակորդի կողմից։

Համբարձումյանի խոսքով՝ նախընտրական շրջանում նման հրապարակումները նորմալ երևույթ են։ Նման գործունեությունը թեպետ սպասելի էր քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, բայց անվտանգային առումով խիստ վտանգավոր է։

«Բարձր պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, ովքեր տարիներով վերապատրաստվել են թե՛ բյուրոկրատական համակարգի, թե՛ հասարակական ոլորտի ներկայացուցիչների հետ, նույնիսկ Թուրքիայի ծրագրերում։ Այս փորձը նրանց թույլ է տվել արագ բարձրանալ կարիերայում, և այժմ նրանք զբաղեցնում են քաղաքական պաշտոններ։ Ռուբեն Ռուբինյանը վառ օրինակ է այդ գործընթացի։ Սակայն Ռուբենի նման հարյուրավոր մարդիկ կան քաղաքական բեմում, որոնք նույն ճանապարհն են անցել և բարձր դիրքեր են գրավել»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջին անգամ հրապարակայնորեն ներկայացրել է զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել