Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Երևանի փողոցներում անձրևից հետո առաջացած վիճակը:
Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում հետիոտնային անցումը կարծես լճակ լինի. քաղաքացիները փողոցն անցնելու համար ստիպված են լինում անցնել լճակների միջով:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում տեղումների հետևանքով ստեղծված քաոսային իրավիճակի, նոր սարքած, բայց արդեն հսկայական խրամատների վերածված փոսերի պատճառը համարում է աղը, ավազը, բայց ոչ իրենց անփույթ աշխատանքը. այս անգամ էլ հավանաբար մեղավորը բնությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում: