Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:30 11-02-2026

Շատ լավ է, որ Վենսն ընտրություններում աջակցում է Փաշինյանին. հարցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, անդրադառնալով առաջիկա ընտրություններին, հայտարարել է․ «Գիտեմ, որ նա ընտրություններ ունի առաջիկայում։ Ես չեմ խոսի այդ մասին, բայց եթե իմ աջակցությունն ինչ-որ բան նշանակում է, ապա նա անկասկած ունի այն, քանի որ սա այն տղան է, որը կարող է կառուցել երկարաժամկետ գործընկերություն՝ այս գործը հաջողելու համար։ Դա մեկ գիշերվա ընթացքում տեղի չի ունենա, բայց կարծում եմ՝ մենք արդեն իսկ մեծ առաջընթաց ենք գրանցել մի քանի ամսվա ընթացքում՝ սկսած օգոստոսի 8-ից»։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ զրուցելով քաղաքացիների հետ։

Հարցվածների մի մասի կարծիքով՝ հայտարարության մեջ կարելի է տեսնել դրական միտումներ, սակայն շատերը խուսափել են հստակ դիրքորոշում հայտնելուց։

Որոշ քաղաքացիներ նշել են, որ չեն ցանկանում խոսել քաղաքական թեմաներից՝ սահմանափակվելով արդեն հաճախ հնչող ձևակերպմամբ՝ «քաղաքականությամբ չեմ զբաղվում»։

Մասնակիցներից մեկը նշել է․ «Այս խառը կյանքում ոչ մեկին ոչ կարող ես հավատալ, ոչ վստահել»։

Մեկ այլ քաղաքացի արձագանքել է․ «Փաշինյանի անունը չեմ ուզում լսել, որ խոսեմ, վատ եմ խոսելու, ավելի լավ է լռեմ»։

Հնչել է նաև այսպիսի կարծիք․ «Իմ կարծելով չի, իրենք կարծում՝ իրենք անում են»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան