Արտաքին 5 ամիս առաջ - 18:31 11-02-2026

ՀՀ-ի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ունի մի շարք պատմական նախադրյալներ․դեսպան

Փետրվարի 9-ին Մոսկվայում կայացել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Ընդունելությանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ և այլ հյուրեր։

«Վերջին տարիներին բանակի հիմնական նվաճումներից են հիմնարար նոր, բարձրորակ զենքերով հագեցումը, զինծառայողների կամավոր ատեստավորման ծրագրերի հաջող իրականացումը, սերժանտական ​​համակարգի ներդրումը, պարտադիր զինվորական ծառայության տևողության կրճատումը և թվայնացումը,- նշեց իր ելույթում ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը՝ հավելելով,- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է 1997 թվականի օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի հիման վրա և ունի մի շարք պատմական և աշխարհաքաղաքական նախադրյալներ։

Սակայն այս փոխգործակցության հիմնական բաղադրիչը մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունն է, մեր երկրների պատմական ընդհանրությունը և Հայրենական մեծ պատերազմում մեր համատեղ հաղթանակի անմար հիշողությունը»։

Ընդունելության ժամանակ ելույթ ունեցան նաև դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մելիքսեթյանը և ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Շևցովը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից