Ադրբեջանը «Միջին միջանցք» և TRIPP նախագծերի զարգացման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ-ի հետ։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։
«Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության հռչակագրի շրջանակում պայմանավորվել են Միջին միջանցքի զարգացման և TRIPP նախագծին աջակցելու մասին»,- ասված է հռչակագրի տեքստում։
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ «Թրամփի ուղին» (TRIPP) պետք է միացնի Ադրբեջանի երկու հատվածներն ու նպաստի տնտեսական համագործակցության զարգացմանը, ներառյալ փոխգործակցությունը բնական ռեսուրսների և կարևոր օգտակար հանածոների ոլորտներում:
ԱՄՆ-ն նաև մտադիր է Ադրբեջանին նոր մոտորանավակներ մատակարարել երկրի ջրային տարածքների պաշտպանությունն ուժեղացնելու համար։