Ադրբեջանը շահագրգռված է «Թրամփի ուղու» շրջանակներում ԱՄՆ-ի կողմից իրականացվող աշխատանքների արագացմամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այցով գտնվում էր Հայաստանում, որտեղ հանդիպումներ է ունեցել արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Բայրամովն ամերիկյան կողմին ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Բաքվի քայլերը: