Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 21:45 10-02-2026

Վենսը ստիպված էր հայտարարել, որ աջակցում է Փաշինյանին. քաղաքագետ

Մերի Հակոբյան

Լրագրող

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադառնալով առաջիկա ընտրություններին, հայտարարել է. «Գիտեմ, որ նա ընտրություններ ունի առաջիկայում։ Ես չեմ խոսի այդ մասին, բայց եթե իմ աջակցությունն ինչ-որ բան նշանակում է, ապա նա անկասկած ունի այն, քանի որ սա այն տղան է, որը կարող է կառուցել երկարաժամկետ գործընկերություն՝ այս գործը հաջողելու համար։ Դա մեկ գիշերվա ընթացքում տեղի չի ունենա, բայց կարծում եմ՝ մենք արդեն իսկ մեծ առաջընթաց ենք գրանցել մի քանի ամսվա ընթացքում՝ սկսած օգոստոսի 8-ից»։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։

Նրա խոսքով՝ երբ Միացյալ Նահանգների նման պետությունը հետաքրքրություն է ցուցաբերում որևէ երկրի նկատմամբ, առաջին հերթին գնահատում է տվյալ երկրի ներքաղաքական իրավիճակն ու կայունությունը, ինչպես նաև այն, թե ինչ ազդեցության լծակներ կարող է ունենալ գործող քաղաքական ռեժիմի վրա։

«Միացյալ Նահանգների նման պետությունը, երբ որևէ երկրի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորում, առաջին հերթին իրեն հետաքրքիր է տվյալ երկրի քաղաքական լանդշաֆտը, ինչպիսի՞ ներքաղաքական իրավիճակ է, արդյոք կա՞ կայունություն, թե՞ ոչ, և Միացյալ Նահանգները ինչպիսի՞ լծակներ կարող է ունենալ տվյալ երկրի քաղաքական ռեժիմի վրա։ Հիմա, ըստ էության, հատկապես Հայաստանի իշխանությունների պարագայում, ես կարծում եմ՝ ստիպված էր այսպիսի հայտարարություն անել, որը կկապիտալիզացվի որպես Փաշինյանի համար ներքաղաքական դիվիդենտ»,- կարծում է Պողոսյանը։

Քաղաքագետը նշում է, որ նման ձևակերպումները կարող են օգտագործվել ընտրական գործընթացների համատեքստում՝ որպես արտաքին աջակցության ցուցադրում։ Նրա գնահատմամբ՝ եթե նմանատիպ հայտարարություն հնչեր այլ պետությունից, այն, հավանաբար, կդիտարկվեր որպես միջամտություն ներքին գործերին։

«Իրականում անխոս, սա միջամտություն է երկրի ներքին գործերին այն իմաստով, որ կարող է ազդեցություն թողնել ընտրությունների արդյունքների վրա, և հենց Վենսի հայտարարության իմաստը սրանում է՝ եթե իմ կարծիքը բան կփոխի, ապա մենք աջակցում ենք, որովհետև սա այն տղան է, ում հետ մենք կարող ենք երկարատև աշխատել»,- ասում է Պողոսյանը։

Անդրադառնալով Վենսի սոցցանցի էջից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի ու նկարների վերաբերյալ գրառումը ջնջելուն՝ քաղաքագետը նշեց, որ դա կապում է տեղեկատվական դաշտում կիրառվող մոտեցումների և ձևավորված վերաբերմունքի հետ։

«Հավանաբար Վաշինգտոնից կամ խորհրդականների միջոցով եղել է որևէ ազդակ, որ սա դուր չի գալու Թուրքիային և Ադրբեջանին և կարող է գործընթացը տորպեդահարել, և ենթադրաբար սրանով պայմանավորված՝ նա ժամեր անց ջնջել է գրառումը։ Սա, իմիջիայլոց, նաև ցույց է տալիս, որ այստեղ ավելի շատ պրոտոկոլային քայլ էր»,- ասում է նա։

Քաղաքագետը միաժամանակ ընդգծում է, որ նման հայտարարությունների քաղաքական ազդեցությունը պարզ կդառնա արդեն ներքաղաքական դիսկուրսում և ընտրական գործընթացների ընթացքում։ Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան