Ներքին 8 ամիս առաջ - 18:32 09-02-2026

Հրապարակային հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում. ՀԷՑ-ը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ պահանջելով զրպարտության համար հերքում և 6 միլիոն դրամ բռնագանձում։

Մասնավորապես, ՀԷՑ-ի կողմից ներկայացված պահանջը հետևյալն է.

Հրապարակային հերքում
Վահագն Ալեքսանյանը պետք է հրապարակայնորեն հերքի իր 04.02.2026-ին Facebook-ում տարածած տեսանյութում ասվածը, որ ՀԷՑ-ը «թալանել է», «խարդախությամբ է զբաղվել» կամ «ժուլիկություն է արել»:
Հերքումը պետք է լինի նրա անձնական էջում (https://www.facebook.com/VahagnAl)՝ հատուկ վերնագրով, տեսանյութով կամ գրառմամբ, և մնա առնվազն 1 ամիս:

Եթե Facebook-ում չկարողանա անել, այդ դեպքում պետք է հերքումը տպագրի առնվազն 500 օրինակով՝ ՀՀ-ում տարածվող որևէ թերթում (նույն տեքստով):

Գումարի փոխհատուցում
Վահագն Ալեքսանյանից պահանջվում է վճարել ՀԷՑ-ին 6 միլիոն դրամ՝ որպես բարի անունը վնասելու փոխհատուցում և նաև վճարել դատական ծախսերն ու պետական տուրքի գումարը։

Այսպիսով, ՀԷՑ-ը պահանջում է, որ Վահագն Ալեքսանյանը հրապարակայնորեն ընդունի, որ իր ասածը սուտ էր և զրպարտություն, և դրա համար վճարի նաև 6 մլն դրամ փոխհատուցում ու դատական ծախսերի գումարը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի