Արտաքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:30 09-02-2026

Պորտուգալիայում ընտրություններ են, Օրբանը բողոքում է Ռյուտեից. Աշխարհը 5 րոպեում

Oragir.News-ը ամփոփ ներկայացնում է փետրվարի 9-ի միջազգային լրահոսը:

Մեզ համար պատիվ է ողջունել ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսին, երկրորդ տիկին Ուշա Վենսին ու նրանց ընտանիքին Հայաստանում՝ այս պատմական այցի ընթացքում։ Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Փոխնախագահ Վենսը հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ընդգծելու օգոստոսի 8-ին Վաշինգոնում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովից հետ գրանցված խոշոր ձեռքբերումները, առաջ մղելու ԹՐԻՓՓ-ի իրականացումը և նախանշելու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլը»,-ասված է հայտարարության մեջ։


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է իր պաշտոնում մնալու վճռականության մասին: Այս մասին փոխանցում է Tass-ը։

«Մենք պարտավոր ենք ապացուցել, որ քաղաքականությունը կարող է լինել բարության ուժ։ Ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Ես հավատում եմ, որ այդպես է: Այս կետից մենք առաջ կգնանք, կգնանք վստահությամբ՝ շարունակելով փոխել մեր երկիրը»,-ասել է նա՝ դիմելով իր թիմակիցներին։
Հիշեցնենք, որ Bloomberg-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է ստիպված լինել հրաժարական տալ:
Նման քննարկումների առիթ է դարձել Էփշթեյնի ընկերոջ՝ Փիթեր Մանդելսոնի՝ Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակման շուրջ ծագած սկանդալը։


Ռուսաստանն Անքորիջի բանակցություններում ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկը, հայտարարել է Լավրովը։
«Եթե մենք դրան մոտենանք տղամարդավարի, ապա խնդիրը պետք է լուծվի։ Պուտինը բազմիցս ասել է, որ այն, ինչ նրանք ասում են Ուկրաինայում և Եվրոպայում, Ռուսաստանի համար նշանակություն չունի։ Մենք հստակ տեսնում ենք Եվրամիության ռեժիմների մեծ մասի «քարանձավային» ռուսաֆոբիան՝ շատ քիչ բացառություններով»,- նշել է նա։

Լավրովի խոսքով, ԱՄՆ-ն այժմ պատրաստ չէ ընդունել Անքորիջում Ուկրաինայի վերաբերյալ իր առաջարկները, մինչդեռ Ռուսաստանը պայծառ ապագա չի տեսնում ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում