Ներքին 3 ամիս առաջ - 18:29 09-02-2026

Իշխանությունը բավարար հետևողականություն չի ցուցաբերել՝ գերիների հարցը բանակցային փաստաթղթերում ամրագրելու ուղղությամբ. Լարիսա Ալավերդյան

Երևանում այսօր՝ փետրվարի 9-ին կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ՀՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով միջազգային կոնվենցիաներին միանալու և դրանցից բխող պարտավորություններին, ընդգծեց, որ յուրաքանչյուր պետություն, միանալով համապատասխան միջազգային փաստաթղթին, ստանձնում է հստակ պարտավորություններ։

«Միջին հաշվով յուրաքանչյուր պետություն, երբ միանում է միջազգային կոնվենցիայի, արդեն մտնում է պարտավորությունների դաշտ։ Սա առաջին կարևոր հանգամանքն է։ Այո, նման գործիքները հիմնականում կիրառվել են այն պետությունների միջև, որոնց միջև եղել են համապատասխան պայմանագրեր, բայց ստեղծված իրավիճակը բացառիկ է»,- ասաց նա։

Ալավերդյանի խոսքով՝ երբ Հայաստանը հայտարարում է խաղաղության օրակարգի մասին, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների համար կարևոր է այդ համատեքստն օգտագործել նաև սեփական միջազգային իմիջը բարձրացնելու նպատակով։

Նա կարևորեց նաև Բաքվում արդեն դատավճռով դատապարտված անձանց Հայաստան տեղափոխելու և պատիժը Հայաստանում կրելու հնարավորության հարցը․

«Մեզ համար առաջնային խնդիրը պետք է լինի դատավճիռ ունեցող անձանց Հայաստան բերելը, որ նրանք պատիժը կրեն Հայաստանում, եթե այդ արարքը Հայաստանի Հանրապետությունում ևս համարվում է հանցագործություն։ Այդ դեպքում պետք է դիտարկել, թե մեր Քրեական օրենսգրքով ինչպիսի պատիժ է նախատեսված և ինչ կարգով պետք է այն իրականացվի»։

Ալավերդյանն անդրադարձավ նաև գերիների վերադարձի թեմային՝ նշելով, որ, իր գնահատմամբ, իշխանությունը բավարար հետևողականություն չի ցուցաբերել այդ հարցը բանակցային փաստաթղթերում ամրագրելու ուղղությամբ։

Խոսելով միջազգային միջնորդության հնարավորությունների մասին՝ նա կարևոր համարեց բարձր մակարդակի այցերի ընթացքում հարցի բարձրաձայնումը․

«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է միջնորդ, ընդ որում՝ հզոր պետություն, և նրա բարձրաստիճան պաշտոնյան այցելում է տարածաշրջան, բնական և տրամաբանական է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է օգտվի այդ հնարավորությունից և բարձրաձայնի իր պահանջները։ Եթե դա չարվեր, հակառակը՝ տարակուսելի կլիներ»։

ՀՀ առաջին ՄԻՊ-ի գնահատմամբ՝ նման նախաձեռնությունները տեղին են հատկապես այն պայմաններում, երբ միջնորդ պետությունները հայտարարում են նաև քրիստոնյաների պաշտպանության և մարդասիրական արժեքների կարևորության մասին։

«Այն, որ մարդիկ հավաքվել են և իրենց կոչն են հնչեցնում միջազգային պաշտոնյաների ներկայությամբ, տեղին քայլ է։ Նույնիսկ եթե հավաքը մեծաթիվ չէ, միևնույն է, այն կարևոր է խնդիրը լսելի դարձնելու տեսանկյունից»,– ասաց նա, հավելելով, որ այնտեղ, որտեղ իշխանությունները չեն գործում, ստիպված գործում է հասարակությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»

Ձեզ գուցե հետաքրքրի