Արտաքին 4 ամիս առաջ - 12:40 09-02-2026

Գիտնականները հայտնաբերել են ամենափոքր դինոզավրին

Գիտնականները հայտնաբերել են դինոզավրի նոր տեսակ՝ Foskeia pelendonum, որը ապրել է մոտ 125 միլիոն տարի առաջ։ Գրում է BBC-ն։

Այն ունեցել է ընդամենը 25–30 սմ հասակ և պատկանել է խոտակեր օրնիթոպոդ դինոզավրերին։

Հետազոտողների խոսքով՝ սա կարող է լինել Եվրոպայում հայտնաբերված ամենափոքր, իսկ հնարավոր է՝ նաև աշխարհի ամենափոքր դինոզավրը։ Չնայած փոքր չափսերին, դինոզավրն առանձնացել է զարգացած գանգով։