Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 15:22 08-02-2026

Հորս բնակավայրում հանգստյան գոտու սեփականատերը ճաշկերույթի ժամանակ կրակոցներ է արձակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օգոստոսի 24-ին կրակոցներ են հնչել Վայոց ձորի մարզում։ Այդ մասին փետրվարի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2025 թվականի օգոստոսի 24-ին Հորս բնակավայրում գտնվող «La Seasons» կոչվող հանգստյան գոտում հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկության` այդ օրը Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Վահե Ս․-ն, գտնվելով Հորս բնակավայրում գտնվող` իրեն պատկանող «La Seasons» կոչվող հանգստյան գոտում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նույն հանգստյան գոտու զրուցարանում գտնվող անձանց նկատմամբ, ճաշկերույթի ժամանակ ընկերոջը` Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Խաչիկ Վ․-ին պատկանող «ՄՌ-155» տիպի, 12 մմ տ/չ, մեկ փողանի որսորդական ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
18:40 «Քույր կուսակցությունների» միավորումը Ստեփանավանում կանխատեսելի էր․ Շահեն Հարությունյան
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
18:20 Ինչպես կանխել այսօրվա ծեծկռտուքի վտանգավոր հետևանքները
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով