Ներքին Միտք 5 ամիս առաջ - 11:57 08-02-2026

Միջազգային հարաբերությունների առանցքը շահն է, ոչ թե արժեքները. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ուրեմն մի գաղտնիք բացեմ.

Երբ սկսեցի հետաքրքվել քաղաքականությամբ, չափազանց ռոմանտիկ պատկերացումներ ունեի: Իսկական «լիբերալ-իդեալիստ» էի, ու կարծում էի, որ կարող եմ փոխել աշխարհը:

Կողքից բոլորն ասում էին. «Մաքուր ապրած տղա ես, ինչիդ է պետք կեղտոտվել»: Ու այս միտքը հատկապես նրանք էին ասում, ովքեր արդեն մի քանի անգամ պատգամավոր ու վարչության պետեր էին: Սրանք ավելի եռանդուն էին փորձում հեռու պահել ինձ ու իմ սերնդին...

Հետո` երբ սկսեցի քաղաքականությունը որպես գիտություն ուսումնասիրել, էապես փոխվեցին իմ պատկերացումները քաղաքականության մասին: Ու ինչքան շատ սկսեցի ուսումնասիրել, այնքան ավելի համոզվեցի, որ ովքեր արգելակում են նոր սերնդին դեպի քաղաքականություն մուտք գործել, նրանք իրականում վախենում են զիջել իրենց տեղը... նրանք խանդում են, նրանք վախենում են, ու սա սերունդների պայքար է:

«Լիբերալ-իդեալիզմը» երիտասարդական ռոմանտիզմի արգասիքն է, որը թույլ չի տալիս հաշվի նստել իրականության հետ: Արդյունքում կամ կործանվում ես, կամ հասցնում ես հասունանալ ու անցնել դեպի ռեալիզմ: Ինչպես ասում են. «Եթե երիտասարդության ժամանակ հեղափոխական չես եղել, ուրեմն անսիրտ ես, եթե հասունության շրջանում պահպանողական չես, ուրեմն խելք չունես»:

Մեր պետությունը, իսկ ավելի շուտ մեր իշխող էլիտաներն ու հակաէլիտաները այդպես էլ չկարողացան անցնել երիտասարդության իդեալիզմից դեպի հասունության ռեալիզմ:

Ճիշտ այդպես էլ մեր ժողովուրդը` այդպես էլ ռոմանտիկ իդեալիզմից չի կարողանում անցնել դեպի ռեալիզմ` զգացական, էմոցիոնալ չափումները պահելով որպես քաղաքական հարաբերությունների առաջնորդող, փոխարեն հասկանալու և ընդունելու, որ ոչ ոք իրեն պարտք չէ, որ չկան լավ ու վատ պետություններ, այլ կան միայն շահեր... միջազգային հարաբերությունների առանցքը շահն է, այլ ոչ թե արժեքները, ինչպես շատերն հավատում են միամտորեն:

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին