Արտաքին 5 ամիս առաջ - 11:23 08-02-2026

ՄիԳ-29 կործանիչների փոխանցումը Ուկրաինային սխալ էր. Սլովակիայի նախագահ

Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին սխալ է որակել Ուկրաինային ՄիԳ-29 կործանիչների փոխանցումը 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։

«Ես մինչ օրս սխալ եմ համարում այն, որ Սլովակիան հրաժարվեց իր ՄիԳ-երից, որոնք այդ ժամանակ փոխարինող չունեին»,- գրել է երկրի նախագահը Facebook-ի էջում։

Նա նաև մերժել է այն ժամանակվա իշխող կոալիցիայի հայտարարությունները, թե ՄիԳ-29 ինքնաթիռները պարզապես անպետք երկաթի կույտ էին։

«Եթե դա այդպես լիներ, ապա դրանցից ոչ մեկը չէր կարողանա թռչել Սլովակիայից մինչև Ուկրաինա։ Դեռևս վարչապետ եղած ժամանակ ես անձամբ հնարավորություն եմ ունեցել կատարել թռիչք ՄիԳ-29-ով, և ինքնաթիռը կարողացավ կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները»,- նշել է Պելեգրինին։

Գործող սլովակական կառավարությունը, ինչպես հետևում է նրա ներկայացուցիչների և վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հայտարարություններից, այն կարծիքին է, որ Ուկրաինային ռազմական տեխնիկայի անհատույց փոխանցումը վնաս է հասցրել Սլովակիայի անվտանգությանը՝ թողնելով հանրապետությունը առանց արդյունավետ հակաօդային պաշտպանության միջոցների։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը